Լոգոպեդ- դաստիարակ համագործակցային նախագիծ

Իրականացման վայրը՝ Արևմտյան դպրոց- պարտեզ։

Նպատակ՝ լեզվական խնդիրների հաղթահարում և ճիշտ խոսքի ձևավորում;

Խնդիրներ՝

. խոսքի զարգացում

. Կանխարգելել խոսքային խնդիրների առաջացումը:

. Համագործակցման հմտությունների զարգացում:

Մասնակիցներ՝ 2-5 տարեկան սաներ։

Տևողություն՝ 2 ամիս

Ընթացք՝ առաջին փուլում մարզում ենք արտաբերման ապարատը; Արտասանում ենք բանաստեղծությունը և ուշադրություն դարձնում ընդգծված բառերի ճիշտ արտասանությունը։

Արածում է կովը դաշտում. «Մու՜, մու՜»։

Թռչկոտում է գծավոր մեղուն. «Զ-զ-զ, զ-զ-զ»։

Կամաց քամին է փչում. «Ֆ-ֆ-ֆ, ֆ-ֆ-ֆ»։

Զանգակն է հնչում. «Դինգ-դոնգ, դինգ-դոնգ»։

Խոտերում ծղրիդն է երգում. «Ց-ց-ց, ց-ց-ց»։

Փոքրիկ ծիտն է ծլվլում. «Ծիվ, ծիվ, ծիվ»։

Եվ բզեզն է բզբզում. «Ժ-ժ-ժ, ժ-ժ-ժ»։

Երկրորդ փուլում զագացնում ենք երեխաների ճանաչողությունը՝ <<Գուշակիր, թե ով է մեզ հյուր եկել>> խաղի միջոցով>>.

(նյութը՝ խաղալիքներ կամ նկարներ) 1. փոքրիկին ցույց ենք տալիս խաղալիքը կամ նկարը (օրինակ կով) և առաջարկում հիշել, թե ինչպիսի՞ ձայն է այն հանում։ Երեխան արտաբերում է՝ «Մու-ու»։ Նմանապես գործողությունները կրկնել մյուս նկարների հետ (ինչպիսի ձայն ունի մեքենայի ազդանշանը, ինչպե՞ս է թակում թմբուկը, ինչ ձայն է հանում հոսող ջուրը և այլն)։ 2. լոգոպեդը առաջարկում է ձայներով գուշակել, թե ո՞վ է հյուր եկել. — «Մու-մու-ու». այդ ո՞վ է բառաչում։ — «Մյաու-մյաու». այդ ո՞վ է մլավում։ — Այն ո՞վ է թաքնվել ու ծվծվում. «Պի-պի-պի»։ — «Կո-կո-կո-կո». սա ո՞վ է։ — «Կվա-կվա-կվա». հիմա ո՞վ է։ — «Կու-կու, կու-կու». այդ ո՞վ է ձայն տալիս։ — «Թիկ-թակ, թիկ-թակ». սա ի՞նչ ձայն է։ և այլն։ Փոփոխելով ձայնի բարձրությունը կարելի է երեխային առաջարկել գուշակել. մե՞ծ թե փոքր կատու է մլավում և այլն։

Երրորդ փուլում՝ բառապաշարի հարստացում, ճիշտ խոսքի կառուցում:

Խաղային վարժություն«համեմատեք առարկաները» ։ գազար-բազուկ, կարտոֆիլ — տանձ, ընկույզ-նարինջ, խնձոր — խաղող) Խաղի ընթացքը. լոգոպեդը երեխաներին խնդրում է համեմատություն կատարել օգտագործելով կարճ բառեր; ա. Օրինակ ՝ խնձորը դեղին է, իսկ գազարը ՝ նարնջագույն և այլն:

Արդյունքում՝ արտաբերման ապարատի ճիշտ զարգացում, բառապաշարի հարստացնում, խոսքի զարգացում։

Share this:

Оставьте комментарий