Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սեպտեմբեր 2022

Աշնան գալուստ, ուրախ Սեպտեմբերի մեկ՝ ժպտացող, բայց միևնույն ժամանակ անհանգիստ ծնողներն իրենց երեխաների ձեռքը բռնած խումբ են մտնում.

-Բարև ձեզ, մենք եկել ենք, տեսնե՞նք կհարմարվենք պարտեզին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարկանների մուտք  նախակրթարան: Նոր սեբաստացին նոր խաղալիք է բերել պարտեզ, որ իր նոր ընկերների հետ խաղա։   Երեխաներն իրենց հետ բերում են նոր խաղալիքներ: Իհարկե,  ծնողները երեխաների հետ  նախապատրաստվում են պարտեզ հաճախելուն, բայց ուրիշ է, երբ խանութում  խաղալիք են ընտրում, որ պարտեզում ընկերներով խաղան: «Այ, գնդակով բոլորի հետ կարող եմ խաղալ»: «Եթե լեգոներ տանեմ, ավելի լավ, միասին  մեծ աշտարակ կսարքենք»: «Փայտից փազլներ տանե՞մ, բուլավաներով կարող ենք խաղալ»: Վա~յ, այս ինչ դժվար է պարտեզի համար խաղալիք ընտրելը, բայց հավատացեք 2-4 տարեկանները  սիրով են խանութում  խաղալիքներ ընտրում և մեծ ուրախությամբ  պարտեզում  տուփը բացում։ Ջա~ն, իմ նոր խաղալիքը, իմ նոր ընկերները։ Խաղաղ, անվտանգ լուսավոր միջավայր, խմբասենյակը վերածվում է մարզական սրահի, սեղանը լի է, հյուրասիրություն, ծանոթացում, շփում, մտերմություն, ընկերություն

Միջավայրը թելադրում է ստեղծագործելու լայն հնարավորություն և ակամայից հիշեցնում, որ դու ազատ ես, ինքնուրույն ես, բայց անպաշտպան չես, քո կողքին  հոգատար և քեզ շատ սիրող դաստիարակն է, ով հարգում է քո վառ անհատականությունը, ով քո ընկերն է։

Սեպտեմբեր

  • Աշնանային պարտեզ. բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
  • Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.
  • Սեպտեմբերի 5՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…
  • Սեպտեմբերի 9, 16, 23, 30՝ Ամսիկներ
  • Սեպտեմբերի 5-23՝ սերմնացան-ծաղկանոց,
  • Սեպտեմբերի 12-30` մարզական ստուգատես
  • Սեպտեմբերի 12-30` Անկախության տոն, բարձունքների դասարանակն, ընտանեկան նվաճում
  • Սեպտեմբերի 12-30`  «Կոմիտասյան օրեր»:
  • Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:
  • Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:    Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում կամ խմբասենյակում։

 Աշնանային լողավազան-լողափի խնամք

Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք
  • են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00-Աշնանային լողափ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն… Սերմնացան
  • Տեխնոլոգիա…Այլընտրանքային թաղարների պատրաստում
  • Այլընտրանքային նկարչություն…գլաքարերի ներկում
  •  Երգերը՝
  • «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» 
  • «Իլիլի դիլիլի»
  •  «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
  •  «Ձիուկ»
  • Ոտանավորները՝
  • Աղայանական շարք՝ «Բզեզ»,« Լուսին»,«Ծիտիկ»,«Սագիկ»

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30 Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ բլոգավարություն, պար, բույսերի խնամք:
  • Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա շաբաթը

Աշիատանքային գործունեություն

1.09.22-3.09.22

Հինգշաբթի՝ մուտք կրթահամալիր, ծանոթություն ծնողների և սաների հետ, բարևաղաղ։Գնդակը փոխանցելով ՝ սաները ողջունում են միմյանց և ասում իրենց անունները։

Ուրբաթ՝ <<Մուտք խաղալիքով>>

5.09.22-9.09.22

երկուշաբթի՝ տեխնոլոգիական աշխատանք, պատրաստում ենք մրգեր

երեքշաբթի՝ինքնագլորավարություն,

Չորեքշաբթի՝երգուսուցում, լող

Հինգշաբթի՝ Ռոդարիական մարզական խաղեր

12.09.22-16.09.22

Ուրբաթ՝ այց ագարակ՝կենդամիների խնամք։

երկուշաբթի՝ բնագիտական փորձ՝ստանում ենք գույներ

Երեքշաբթի՝ այլընտրանքային նկարչություն մրգերով

Չորեքշաբթի՝ երգուսուցում, միջավայրի խնամք

հինգշաբթի ՝պատրաստում ենք մրգային տորթ

Ուրբաթ՝ նկարչություն Կոմիտասյան երգերի ներքո

19.09.22-23.09.22

Երկուշաբթի՝ բարձունքի հաղթահարում

Երեքշաբթի՝ հեքիաթի ընթերցում

Չորեքշաբթի՝ երգուսուցում

հինգշաբթի՝ ազգային խաղ՝ թաշկինակ, փոքրիկ օրիորդիկ։

Ուրբաթ՝ ինքնագլորավարություն

26.09.22-30.09.22

Երկուշաբթի՝ մարզական խաղեր պարաններով, գնդակներով, օղակներով

Երեքշաբթի՝ բույսերի ուսումնասիրում խոշորացույցով

Չորեքշաբթի՝ երգուսուցում

հինգշաբթի՝ ալրանկարչություն

Оставьте комментарий