Աշնան առաջին օրը դիմվորեցինք մեր նոր սաներին։ Սաները իրենց հետ բերել էին գունավոր փուչիկներ, որոնք երկինք բաց թողեցինք երազանք պահելով։
Ատևմուտքի նախակրթարանի սաները իրենց ինքնագլիրներով տոնական շքերթը սկսեցին ծննդյան շնորհավորանքով։ 2-4 տարեկան սաները սիրով, խինդ ու ծիծաղով շնորհավորում են Աշոտ Բլեյանի ծննդյան օրը։
Սաների համար դժվար է լողափից ու լողափնյա խաղերից կտրվելը, ու չնայած որ արդեն աշուն է մենք եղանակի տաք լինելուն պես գնում ենք լողալու։Ահա այսպիսինն է մեր աշնանային լողափը։
Մենք արդեն նոր սեբաստացիներ ունենք,որոնց յուրաքանչյուր քայլ ,որը ցույց է տալիս սանի ինտեգրված, հետաքրքիր և ինքնուրույն լինելը, չի կարող վրիպել մեր ուշադրությունից։<<Ես սեբաստացի եմ>> շարք դեռ շարունակվում է համալրվել։
Խաղը բացի ուրախություն և հրճվանք պատճառելը, պետք է որոշ հմտություններ զարգացնի։Այդպիսի Խաղ-զվարճանք է բարձունքի հաղթահարումը,որը սաներին հնարամիտ լինելու, դժվար իրավիճակներում ելք գտնելու հնարավորություն է տալիս։
Նոր սեբաստացիները այցելեցին ագարակ տեսնելու և խնամելու ագարակի բնակիչներին։ իրենց հետ ուտելիք էին տարել և առանց վախի շատ մեծ ուրախությամբ կերակրեցն կենդանիներին։
Սեպտեմբեր ամսվա գեղեցիկ նախագծերից մեկը<<Մուտք խաղալիքով>> նախագիծը,որի շրջանակներում սաներին շատ գեղեցիկ անակնկալներ էր սպասվում։
Էրիկի պատրաստած անակնկալը իսկական մարզատոնի վերածեց մեր օրը։
Էմիլիի ընտրած խաղալիքը շատ հետաքրքիր ու զարգացնող բնույթ ուներ և անընդատ նոր խաղ ստեղծելու հնարավորություն է տալիս։
Իսկ գեղեցկուհի Բելլան ընկերներին ուրախացրեց ալբոմներով և գույնզգույն մատիտներով։
Մարզական անցուդարձը անպակաս է մեր առօրյայից։Այն լավ օրվա ազադարար է։
Ենթակա է լրացման․․․