Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

  • Հենց տնից պարտեզ ճանապարհից էլ սկսվում է սաների ինքնուրույնությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա… աշխատանք գունավոր թղթերով, պլաստիլինով, կավով, խմորով, պատրաստում ենք խաղող,
  • Այլընտրանքային նկարչություն… տերևանկարչություն, ալրանկարչություն, խաղողանկարչություն
  • Երգեր՝«Գունդ անեմ», «Ջաղացս մանի, մանի», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր», «Լորիկ»:
  • Հեքիաթ-ներկայացում. Աթբեկ Խնկոյան՝ «Պապն ու շաղգամը»
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ», «Արեգակ», «Կատուն»:
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….գնդակախաղեր, բռնոցի

Նախագծեր`

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական- պարուսուցում:

03.10.2021-07.10.2021

Երկուշաբթի՝ երգուսուցում, ազգային խաղ՝ թաշկինակ։

Երեքշաբթի՝ բնագիտական փորձ՝ուսումնասիրում ենք պղպեղներով, կանաչից կարմիր դառնալու պրոցես։

Չորեքշքբթի՝ կոմիտասյան օր լանջերին։

Հինգշաբթի՝ինքնագլորավարություն։

ՈՒրբաթ՝ երգուսուցում։

10.10.2021-14.11.20

Երկուշաբթի՝երգուսուցում, ալրանկարչություն։

Երեքշաբթի՝ պատրաստում ենք գունավոր խմորներ։

Չորեքշաբթի՝ թխվածքաբլիթ։

Հինգշաբթի՝ Խմորախաղ։

Ուրբաթ՝ <<Լավաշթխիկի ծես>>։

17.10.2021-21.10.1021

Երկուշաբթի՝ երգուսուցում, խոշորացույցով ուսումնասիրում ենք խաղողի հատիկներ

Երեքշաբթի՝ տեխնոլոգիական աշխատանք՝ խաղողի տերևներով։

Չորեքշաբթի՝ ռոդարիական խաղեր խաղողով։

Հինգշաբթի՝ պատրաստում ենք չամիչ։

Ուրբաթ՝ խաղողածես։

24.10.2021-28.10.2021

Երկուշաբթի՝ զրույց բանջարեղենի մասին, պատրաստում ենք աղցան

Երեքշաբթի՝ տեղնոլոգիական աշխատանք բանջարեղենով

Չորեքշաբթի՝ այլընտրանքային նկարչություն բանջարեղենով

Հինգշաբթի ՝ մարզական

Որբաթ՝ թթուդրիկի ծես

Оставьте комментарий